Ռուսական «Взгляд» գործարար թերթը գրում է, որ Ռուսաստանը պետք է լուրջ եզրակացություններ կատարի Գյումրիում գրանցված ողբերգությունից:
«Հայաստանի Գյումրի քաղաքում ընտանիքի գնդակահարությունը պատկերավոր կերպով ցույց տվեց, թե ինչքան փխրուն են Ռուսաստանի դիրքերն Անդրկովկասում և այն, թե ինչքանով են դրանք կարևոր: Նման ողբերգությունները կարող են օգտագործվել այնպիսի կարևոր օբյեկտի վրա, ինչպիսին է 102-րդ ռազմաբազան, քաղաքական հարձակման համար ու պարարտ հող ստեղծել Մոսկվայի ու իր ամենամոտ դաշնակիցների հետ հակամարտության համար»,- գրում է թերթը:
Հրատարակչությունը նշում է, որ սպանությունից անմիջապես հետո, ինչ սույն տեղեկությունը սկսեց նախ տարածվել Գյումրիում, իսկ հետո նաև ողջ Հայաստանում, որոշ ԶԼՄ-ներ սկսեցին հակառուսական հրապարակումներ կատարել: Աղբյուրի համոզմամբ, շեշտը դիտավորյալ կերպով դրվում է հանցագործի ազգության ու քաղաքացիության վրա:
«Այս ողբերգությունը ՌԴ արտաքին քաղաքականության ցավոտ բացերն ու քարոզչությունը ի ցույց դրեցին: Նախ ցանկացած աբսուրդային հակառուսկան մեղադրանքներն ու պահանջները կարող են ցանկացած պահի օգտագործվել հակառուսական տրամադրությունների ակտիվացման համար և ոչ ոք անգամ չի փորձում սրան ընդդիմանալ: Իսկ երկրորդ՝ ոչ մի գաղափարական աշխատանք չի տարվում, որի միջոցով կբացատրվեր Հայաստանում ՌԴ ռազմաբազայի գոյության իմաստը:
Ընդհանուր առմամբ, սա ծնում է անվստահության ու խորթացման մթնոլորտ, որում հեշտորեն շրջանառվում են ցանկացած բամբասանքներ ու հակառուսական էմոցիոնալ գնահատականներ: Իսկ նման կերպ կոտրված վստահությունը վերականգնելու համար տարիներ կպահանջվեն»,- եզրափակում է ռուսական հրատարակչությունը: