Երեկ ոստիկանություն են բերման ենթարկվել 59 անձինք. հայտնաբերվել են ատրճանակներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երևանում տեղի ունեցած բախումների հետևանքով Ոստիկանության բաժին է տեղափոխվել 38 անձ, բոլորն էլ ազատ են արձակվել: Այս մասին Armlur.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Բերման ենթարկվածներից երկուսի մոտ հայտնաբերվել է ատրճանակ, կատարվում է հետաքննություն: Իսկ Գյումրի քաղաքում ընդհանուր առմամբ  ոստիկանության բաժին են բերման ենթարկվել 21 անձ, որոնցից 19-ի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն: Գյումրի քաղաքից բերման ենթարկվածները ևս ազատ են արձակվել:

Հիշեցնենք, որ երեկ բողոքի ցույցեր են տեղի ունեցել Երևանում և Գյումրիում: Ցույցերի հետևանքով տասնյակից ավել անձինք վնասվածքներ են ստացել:




Լրահոս