Հայ ու ադրբեջանցի զինծառայողները կարող են միասին մասնակցել 1941-1945 թթ Մեծ Հայրենական պատերազմում խորհրդային ժողովուրդների հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ Մոսկվայի Կարմիր հրապարակում զորահանդեսին, գրում է «Независимая газета»-ն:
Ինչպես նշել է Ռուսաստանի Զինված ուժերի գեներալ-մայոր Միխայիլ Սմիսլովը, զորահանդեսին կմասնակցեն 15 երկրներից, այդ թվում նաև Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից ու հնարավոր է, Մոլդովայից զինվորականներ:
Հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումները կկայանան այս տարի:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովն այս հանդիսավոր արարողություններն անվանել է Վլադիմիր Պուտինի արտաքին քաղաքականությունում գլխավոր առաջնայնությունը:
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինն ասել է, որ զորահանդեսին հրավիրել է մասնակցել ԱՊՀ երկրների առաջնորդների: