
ԱՄՆ-ում անսովոր ուժեղ շոգի արդյունքում 42 մարդ է մահացել: Արդեն մի շաբաթ է ԱՄՆ-ի արեւմտյան ու արեւելյան որոշ շրջաններում, ինչպես եւ երկրի մայրաքաղաքում ջերմաստիճանը 40 աստիճանից չի իջնում: Ըստ բժիշկների` մահերի հիմնական պատճառն այն է, որ թոքերի ու արյան շրջանառության հետ խնդիրներ ունեցող մարդիկ չեն դիմանում շոգին: