Միջազգային վարկանիշային Moody’s գործակալությունը նվազեցրել է Հայաստանի վարկային վարկանիշը “Ba2”-ից “Ba3”-ի, գրում է BBC-ն:
Հայաստանի վարկանիշը նվազեցնելու որոշումը գործակալությունը բացատրել է Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների նվազման հետ կապված արտաքին խոցելիության բարձրացմամբ: Ռուսաստանի տնտեսությունում առկա բացասական դինամիկան բացասականորեն կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա:
BBC-ն նշում է որ Հայաստանից արտահանման շուրջ 23 %-ը բաժին է ընկնում Ռուսաստանին:
Ավելի վաղ Moody’s վարկանիշային գործակալությունը հայտնել է, որ կանխատեսում է 2015 թվականին 5,5%-ով ՌԴ ՀՆԱ-ի նվազում: