
Ժամեր առաջ հերթական սպանությունն է տեղի ունեցել Շահումյան փողոցում: Շահումյան 4-րդ փողոցի 66 տան տանտիրուհին հրազենային վնասվածքներ է ստացել եւ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել:
Ըստ նախնական տեղեկությունների, նրան հրազենային վնասվածքներ է հասցրել ամուսինը: Բնակիչները հայտնել են, որ նրանց տանը հաճախ են վիճաբանություններ եղել: Տարիներ առաջ ամուսինը կնոջը դանակահարել էր խանդի հողի վրա, կինը վերջին տարիներին ստիպված տեղափոխվել է Եվրոպա երեխաների մոտ: Նա օրերս էր վերադարձել Հայաստան: Ի դեպ սպանված կինը 69-70 տարեկան է:
news.am