Տոլմայի համահայկական փառատոն` հուլիսի 11-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, “Հայ խոհարարական ավանդույթների պահպանում ու զարգացում” հասարակական կազմակերպության քարտուղար Վահե Անթանեսյանն նշեց, որ հուլիսի 11-ին Սարդարապատ հուշահամալիրի հարակից տարածքում կկայանա Տոլմայի համահայկական փառատոնը:  Կազմակերպիչի խոսքով` նույն օրը Հանրապետության հրապարակից ավտոբուսներով բոլոր ցանկացողներն անվճար կտեղափոխվեն Սարդարապատ: Միջոցառումը կսկսվի երեկոյան ժամը 18-ին:
“Հայ խոհարարական ավանդույթների պահպանում ու զարգացում” ՀԿ-ի տնօրեն Գարիկ Գևորգյանը նշեց, որ ներկայացված տաղավարներում ոչ միայն կեփվի տոլմա, այլև այն կմատուցվի այցելուներին: “Կներկայացվի տոլմայի ավելի քան 70 տեսակ: Դրանցից մեկը թոնրի տոլման է, որը շատ յուրօրինակ է: Այս տոմլան անցկացվում է խորովածի շշերով և կախվում թոնրում:”,- ասաց Գարիկ Գևորգյանը:




Լրահոս