
Գրող, հրապարակախոս Վահրամ Սահակյանն իր անձնագիրը պատռել եւ նետել է Ազգային ժողովի շենքի գլխին: Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց անձամբ Վահրամ Սահակյանը՝ հավելելով, որ այս երկրում ապրել չարժե, ինքն իր անձնագիրը պատռել է, որովհետեւ իրեն չի համարում այս երկրի քաղաքացի: Թեեւ այս հանգամանքին, Վահրամ Սահակյանը չի ուզում հեռանալ Հայաստանից, եթե ուզենա հեռանա, առանց անձնագրի էլ կհեռանա:
Գրողը նշեց, որ մեր հանրապետությունում շատ են տեղի ունենում ահասարսուռ դեպքեր, օրինակ՝ երբ փորձել են մի քանի անգամ իրեն կաշառք տալ:
Նրա կարծիքով՝ այս երկրում երեք մարդ կա, որ կյանքում չհավատանք, որ կաշառք կվերցնեն, նրանք են Վարդան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը եւ Վահրամ Սահակյանը: