Չեմ բացառում Գյումրիի դեպքերի հետ կապված երրորդ երկրի մասնակցությունը. Մկրտիչ Արզումանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անհամբեր սպասում եմ, որ Պերմյակովին ՀՀ-ում կդատապարտեն: Հավատում եմ դրան և ուզում եմ, որ այդ հարցը սկզբունքորեն լուծվի` ի օգուտ մեր ժողովրդի: Այդ ցանկությունը կարծում եմ մեզանից յուրաքնաչյուրն էլ ունի: Armlur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց հայտնի դերասան, սցենարիստ Մկրտիչ Արզումանյանը` Մկոն:

«Կատարվել է ահավոր մի բան, այս հրեշավոր արարքը պետք է պատիժ ստանա Հայաստանում, ինչպես եղավ Հրաչյա Հարությունյանի դեպքում: Մեր համերկրացին իր պատիժը կրում է ՌԴ-ում: Կարծում եմ, որ այդպես էլ պետք է Պերմյակովը դատապարտվի Հայաստանում»,- ասաց Մկոն: Վերջինս նշեց, որ իրական մեղավորներին փնտրելը, այդ ոլորտի մասնագետների գործն է, սակայն, բացառված չէ, որ Գյումրիի դեպքերում իրենց մասնակցությունն ունեն երրորդ երկրի ներկայացուցիչները:

«Ցավում եմ, բայց չկարողացա երեկ մեկնել Գյումրի, այսօր էի ցանկանում գնալ, սակայն, չստացվեց: Ամեն ինչ կանեմ, որ այնտեղ լինեմ»,- մեզ հետ զրույցում ասաց դերասանը: Նրա կարծիքով`Գյումրիի դեպքերը պետք չէ քաղաքականացնել, բայց նման բաներ բացառել էլ պետք չէ:




Լրահոս