
Ֆրանսիայի արեւմուտքում մի հարսնացու ծննդաբերել է իր հարսանյաց արարողության ժամանակ: Ըստ բժիշկների կանխատեսման կինը պետք երեխային լուլս աշխարհ բերեր հուլիսի 14-ին, սակայն փոքրիկը “ժամանակից առաջ է ընկել” կինը ծննդաբերել է հենց հարսանիքի օրը: Նրա ցավերը սկսվել են այն պահին, երբ համապատասխան մարմնում գրանցվում էր զույգի ամուսնությունը: Հարսնացուի վիճակը տեսնելուց հետո, հյուրերը շտապօգնություն են կանչել, սակայն արդեն ուշ է եղել նրան հիվանդանոց տեղափոխելու համար, իսկ որոշ ժամանակ անց գրասենյակում լսվել է նորածնի ճիչը: