Aravot.am-ը գրում է. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով լարված իրավիճակ ստեղծվեց այն ժամանակ, երբ դատարանը տուժողներ Հակոբյանների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի հայցն ընդունեց վարույթ, քաղհայցվոր ճանաչեց տուժողներին, իսկ քաղաքացիական գործով պատասխանող՝ Վարդան Պետրոսյանին:
Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը առարկություն ներկայացրեց, մասնավորապես կասկածի տակ դնելով այն հանգամանքը, որ տուժող կողմի գումարային պահանջը հիմնավորված չէ, այդ թվում նաեւ փաստաբանին տրվելիք դատական ծախսը: Իսկ Վարդան Պետրոսյանը հայտնեց, որ գումարի հարցը թողնում է դատարանի հայեցողությանը եւ հայտնեց, որ օգոստոս ամսին իր հարազատները 20 հազար դոլարի չափով գումար են տրամադրել տուժող Հակոբյաններին: Այստեղ բորբոքվեցին «Նիվա» ավտոմեքենայի վարորդ, տուժող Արթուր Հակոբյանը եւ տուժողի իրավահաջորդ Նաիրա Հայրապետյանը: Վերջինս ասաց, որ Վարդանի հարազատները խնդրել են, որ այդ գումարը վերցնեն, ասելով՝ «համարեք թե սա ինչ-որ մեկը բերել թողել է պատուհանին ու գնացել է»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում