
ԱՄՆ-ում Միչիգանի 24-ամյա բնակիչ Սթեն Լարկինը սրտի փոխպատվաստման վիրահատության իր հերթին սպասելով՝ հիվանդանոցից հեռացել է առանց սրտի, որպեսզի Սուրբ ծնունդն անցկացնի իր ընտանիքի հետ: Սրտի փոխարեն՝ երիտասարդն օգտագործել է 6.5 կգ քաշով շարժական սարք:
Սարքը տուփի ձև ունի ու տեղավորվում է սովորական դպրոցական պայուսակում: Հատուկ խողովակների միջոցով սարքը միացվում է ամերիկացու ներքին օրգաններին, ինչը թույլ է տալիս նրան ամբողջ ծավալով զբաղվել իր առօրյա գործերով: