
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հուլիսի 8-ին, ժամը 03.00-ին, Կիեւ-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ են տեղափոխել 1974 թ. ծնված Լեւոն Մ.-ին, որը 2011թ. մայիսի 17-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր կեղծ վճարային փաստաթղթեր պատրաստելու կամ իրացնելու մեղադրանքով: