
Այսօր՝ հունվարի 16-ին՝ տեղի ժամանակով ժամը 05:15-ի սահմաններում, Իրանի Իլամ նահանգի Մուրմուրի քաղաքի մոտակայքում 3.7 բալ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին այսօր հայտնում է իրանական IRNA տեղեկատվական գործակալությունը:
Փլուզումների ու տուժածների մասին չի հայտնվում:
2014թ. օգոստոս ամսին Մուրմուրի քաղաքում 6.2 բալ հզորությամբ երկրաշարժ էր գրանցվել, որի հետևանքով 260 մարդ էր տուժել:
Բացի այդ՝ երկրաշարժի արդյունքում վնասվել էր քաղաքի տների կեսը: