Հայաստանում ինչ-որ պատրաստություններ են տարվում. ռուս քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Գյումրի քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ բողոքի ցույցեր են անցկացվում: Քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով՝ սույն ցույցերի նպատակն է հակառուսական տրամադրությունների սրումը:

«Ցավոք, նման դեպքեր տեղի են ունենում բանակում, ընդ որում՝ ոչ միայն ռուսական. նման դեպքերը հաճախ են գրանցվում նաև արևմտյան երկրների բանակներում: Այն, ինչ տեղի է ունեցել Գյումրիում, կարելի է դասել կենցաղային դեպքերի շարքը: Ընդ որում, ցույցերի ժամանակ որոշակի ուժեր են նկատվում, որոնք փորձում են այս ողբերգական առիթն օգտագործել Հայաստանում հակառուսական տրամադրությունները սրելու համար»,- Sputnik ռադիոյի եթերից հայտարարել է պատմաբան, քաղաքագետ, Մերձավոր Արևելքի ու Կովկասի երկրների հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը:

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, թե ինչքան արագ այդ ողբերգությանը արձագանքեցին ամերիկյան ԶԼՄ-ները:

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ինչ-որ պատրաստություններ են տարվում: Քանի որ նման արագ կերպով բողոքի ցույցերի ինքնակազմակերպումը, ինչպես դա տեղի է ունենում Հայաստանում, անհնար է»,- հավելել է քաղաքական գործիչը:

Նա համոզված է, որ ռուս զինծառայողի գործողությունների իրական դրդապատճառները պետք է պարզեն հետաքննչական մարմինները:




Լրահոս