
Այսօր՝ ժամը 16.42-ին Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 23 ա շենքի 3-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Հարազատների ներկայությամբ փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերվել է 1937 թ. ծնված Ա. Գրիգորյանի դին: