Մարդկանց հետ խոսում, համոզում եմ, գնում են աշխատելու. «Հրազդան»-ի տնօրեն (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրազդան» մարզահամալիրի տնօրեն Գագիկ Ժամհարյանն Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք բոլորովին էլ միտք չունեն մարդկանց վրդովեցնել, սակայն չեն էլ կարող տուրք տալ աշխատակիցների այն ասածին, թե բազմաթիվ վարկեր ունեն և չեն կարող լրացուցիչ գումարներ տրամադրել:

«Եթե չեն ուզում, թող էլ չաշխատեն, բայց քիչ չեն այն մարդիկ, ովքեր մեծ սիրով աշխատում են»,- ասաց տնօրենը:

«Մենք էլ 3 միլիոն դոլարի վարկային պարտականություն ունենք, որը վերցրել ենք այս հսկայական համապետական կառույցը՝ «Հրազդան» մարզադաշտը, միջազգային չափորոշիչներով վերանորոգելու համար»,-ասաց Ժամհարյանը:

Վերջինս նշեց նաև, որ եթե 100 հոգի դուրս է եկել բողոքի և դժգոհ է, 400 հոգի էլ ուրախ է, որ խնդիրը կարգավորվել է:

Մանրամասները՝ տեսանյութում.




Լրահոս