«Իսլամական պետության» ջիհադիստներն անցած 1 օրվա ընթացքում Սիրիայում 15 մարդու են մահապատժի ենթարկվել. հայտնում է Լոնդոնում բազավորված մարդու իրավունքների հետևման կենտրոնը:
Իրավապահների տվյալներով՝ հրապարակային մահապատիժներն իրականացվել են Սիրիայի արևելքում գտնվող մի քանի քաղաքներում: Սպանվածները մեղադրվել են «Իսլամական պետության» զինյալներին դիմադրություն ցույց տալու մեջ:
Ինչպես հայտնվում է, նախ դիմադրության մեջ մեղադրվողներին ջիհադիստները գնդակահարել են, իսկ հետո` նրանց դիերը խաչել:
Իրավապահները նաև տվյալներ ունեն այն մասին, որ Իրաքում մեկ մարդ ջիհադիստների կողմից վայր է նետվել բարձրահարկ շենքի տանիքից: