
Ռուս սուպերմոդել Իրինա Շեյքը բաժանվել է իր սիրեցյալ Կրիշտիանու Ռոնալդուից: Ինչպես գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն, բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի ու սուպերմոդելի միջև սիրավեպն այլևս պատմություն է: Այս գեղեցիկ հինգամյա սիրավեպի ավարտի մասին են գրում նաև արևմտյան լրատվամիջոցները:
Որոշ լրատվամիջոցներ նշում են, որ սիրավեպի ավարտի շուրջ կասկածներ այլևս չկան, քանի որ Կրիշտիանու Ռոնալդուն ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությանը, որը կայացել է Ցյուրիխում հունվարի 12-ին, ներակայացել է առանց Իրինա Շեյքիը: