Մեսսիի ապագան «Բարսելոնա»-ում քննարկման ենթակա չէ. Բարտոմեու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Բարտոմեուն վստահ է, որ հարձակվող Լիոնել Մեսսին կմնա կատալոնական ակումբում:

«Ես խոսել եմ Մեսսիի հետ: Նա երջանիկ է և ձգտում է հաղթանակների մեր ակումբի հետ: Նա արդեն ասել է, որ ցանկանում է մնալ կատալոնական ակումբում և գործող պայմանագիր ունի: Նա ինձ ասել է, որ ցանկանում է կարիերան ավարտել «Բարսելոնա»-ում և նվիրված է թիմին:

Նրա ապագան «Բարսելոնա»-ում քննարկման ենթական չէ: Կցանկանայի վերջ դնել Մեսսիի և Լուիս Էնրիկեի կոնֆլիկտի մասին ասեկոսեներին, քանի որ նման բան չկա»,- նշել է Բարտոմեուն:




Լրահոս