ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՏՂԱՆԵՐՆ ԷԼԻ ԾԵԾԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանին՝ Նեմեց Ռուբոյին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում նրա թիկնազորի անդամների կողմից դաժանաբար ծեծի ենթարկված ՊՆ կենտրոնական կայազորի բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, 10 օր այդպես էլ գիտակցության չգալով, կնքեց իր մահկանացուն: Սերժ Սարգսյանը, լինելով երկրի գերագույն գլխավոր հրամանատարը, ոչ միայն չմասնակցեց Վահեի հուղարկավորությանը (մեկնել էր Ուկրաինա), այլեւ անգամ մի ծաղկեպսակ կամ ցավակցական հեռագիր չուղարկեց զինվորական բժշկի տուն: Մինչդեռ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի՝ Լիսկայի մոր հուղարկավորությանը մասնակցելու համար Սարգսյանն անձամբ ուղղաթիռով մեկնեց Սյունիք: Ուշագրավն այն է, որ Ավետյանի մահվան օրը Ռ. Հայրապետյանի թիկնապահները (գուցե օբյեկտի անվտանգության աշխատակիցները) դաժան ծեծի են ենթարկել 81 համար երթուղու մի վարորդի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սմբատ անունով վարորդն ընդամենը համարձակվել է մեքենան «փախցնել»՝ տրոլեյբուսին չհարվածելու համար, սակայն այդտեղով անցել է Հայրապետյանի թիկնապահն իր 20 SO 888 համարանիշի «Տոյոտա» ջիփով ու խիստ զայրացել կատարվածից: Անմիջապես իջել է մեքենայից ու սկսել ծեծել Սմբատին, թե «դու ով եղար, որ մեքենա քշես իմ վրա»: Ծեծելուց հետո արգելել է հիվանդանոց գնալ: Սմբատից ոչ մի տեղեկություն չունեն անգամ մյուս վարորդները: Միջադեպի հետեւանքով արդեն 3 օր է՝ 81 համարի երթուղին կաթվածահար վիճակում է. Հայրապետյանի տղաներն արգելում են վարորդներին կայանել Ավանում: Իսկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը լռում է:




Լրահոս