
Երեւանի շախմատի ակադեմիայում այսօր ավարտվեց ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատային մրցաշարը:
Առաջին տեղը գրավեց եւ հաղթողի կոչմանն արժանացավ միջազգային վարպետ, ռուսաստանցի Կիրիլ Ալեքսեենկոն, որը 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր: Նրանից կես միավորով ետ մնաց արցախցի գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը, որը զբաղեցրեց մրցանակային երկրորդ տեղը:
Ռուսաստանի ներկայացուցիչ Մաքսիմ Չիգաեւը եւ մեր հայրենակից Մանուել Պետրոսյանը վաստակեցին 5,5-ական միավոր եւ բաժանեցին մյուս երկու հորիզոնականները, սակայն լրացուցիչ ցուցանիշով մրցանակային երրորդ տեղում հայտնվեց ռուսաստանցի շախմատիստը: