Ղարաբաղ-Ադրբեջան սահմանին իրավիճակը շարունակում է մնալ լարված, և դա արձանագրել է նաև Արցախի «Օր» լրատվականի նկարահանող խումբը:
Armlur.am-ի հետ զրույցում «Օր» լրատվական ծրագրի գլխավոր խմբագիր Արսեն Առստամյանը հայտնեց, որ հենց նկարահանումների ժամանակ` դիրքապահ զինվորներից մեկի հետ հարցազրույցի պահին, հակառակորդը ինքնաձիգից կրակահերթեր է արձակել: Բարեբախտաբար, տուժածներ չկան:
Գլխավոր խմբագիրն ասաց, թե ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը շարունակում է մնալ լարված, և սա արձանագրել է նաև «Օր» լրատվականի նկարահանող խումբը` երեկ այցելելով հանրապետության հարավ-արևելյան սահմանահատված:
«Հենց նկարահանումների ժամանակ` դիրքապահ զինվորներից մեկի հետ հարցազրույցի պահին, հակառակորդը ինքնաձիգից կրակահերթեր է արձակել: Ինչ խոսք, թշնամու կողմից ձեռնարկված դիվերսիոն-հետախուզական ներթափանցման բոլոր փորձերն ավարտվում են ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումների պատժիչ գործողություններով:
Հենց դիրքերում ադրբեջանցի հատուկ նշանակության ջոկատայինները կա՛մ խոցվում, կա՛մ էլ, լավագույն դեպքում, հասցնում են մի կերպ ճողոպրել` հանդիպելով դիրքապահ տղաների դիմադրությանը»,- շարունակեց մեր զրուցակիցը:
Ավելի մանրամասն` ArtsakhTV-ի` դիրքերում արված ռեպորտաժում: