ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, մեկնաբանելով կառավարության կազմում որեւէ էական փոփոխություն չանելու պատճառը, ուշագրավ հիմնավորում բերեց. «Կառավարության աշխատանքից գոհ է ժողովուրդը, եւ դա է պատճառը, որ մենք բավական լուրջ ձայներ ստացանք: Բացի դրանից, գտանք, որ չի կարելի անընդհատ կառավարություն փոխել: Մի քանի ամիս հետո նախագահական ընտրություններ են, նորից նույն սցենարն է լինելու»: Երբ հիշեցրինք, որ ժողովրդի «գոհունակությունը» վայելող կառավարության օրոք աղքատությունը 17 տոկոսից դարձել է 36 տոկոս, Սահակյանն արդարացավ, թե խնդիրները ոչ միայն պետք է գտնել կառավարության, այլեւ հայ հասարակության ու ՀՀ աշխարհագրական դիրքի մեջ:
ՉՀԱՎԱՏԱՑԻՆ, ՉՓՈԽՎԵՑԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ