
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն անդրադառնալով Գյումրու սպանդին, նշել է, որ պետք է երկու գլխավոր նպատակ լինի:
«Գյումրիի սպանդի հետ կապված մեր թեման կարծում եմ պետք է բաղկացած լինի երկու մասից.
ա) Անել հնարավոր ամեն ինչ, որ գազան-մարդասպանը դատվի և իր պատիժը կրի Հայաստանում,
բ) Ամեն գնով պարզել այս սպանդի իրական մոտիվը: Հենց դա պարզ դարձավ, մնացած հարցերը լուծվելու են», – գրել է Ա. Կարապետյանը համացանցի իր էջում: