«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ «Արմավիա» ավիաընկերությունը պարտք է ոչ միայն իր նախկին աշխատակիցներին, այլեւ բազմաթիվ ընկերությունների եւ բանկերի: «Ժողովուրդ»-ը «Արմավիա»-ի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովից փորձեց պարզել, թե ի՞նչ միջոցներով է նա պատրաստվում մարել իրեն պատկանող ընկերության կուտակած պարտքերը:
«Պարտքերի մի մասը մարել եմ: Երկու բնակարան եմ հանել վաճառքի, կվաճառվի, կմարեմ պարտքերը: Ամեն ինչ կվաճառեմ՝ պարտքերը մարելու համար»,- պատասխանեց Միխայիլ Բաղդասարովը:
«Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ստեղծված իրավիճակի հարցով արդյո՞ք ինքը դիմել է Սերժ Սարգսյանին, Բաղդասարովը պատասխանեց հեգնանքով: «Գուցե Օբամայի՞ն, Մերկելի՞ն էլ դիմեմ, բոլորի՞ն պետք է դիմեմ»,-ասաց նա: Ի դեպ, տեղեկացնենք, որ «Արմավիա»-ի նախկին գրասենյակում այս պահին գործունեություն է ծավալում «Միկա ինտուր թրավել» ընկերությունը: Բաղդասարովը «Ժողովուրդ»-ին ասաց, որ այն վաղուց վաճառել է»:
Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում: