Ո՞րն էր Մարսելում հայ երիտասարդի սպանության պատճառը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ֆրանսիայի Մարսել քաղաքում սպանված հայազգի 16-ամյա Միքայել Ասատուրյանի սպանության գործով կալանավորվել է 3 հոգի: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց սպանվածի հայրը` Արսեն Ասատուրյանը՝ կատարվածը կապելով քրիստոնյաների եւ մուսուլմանների միջեւ առկա լարվածության հետ եւ այն համարելով ահաբեկչություն:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել հունվարի 12-ին: Միքայելը դասերի ավարտից հետո դպրոցից դուրս էր եկել, երբ դարպասների մոտ նրան էր մոտեցել մոտոցիկլետով մի երիտասարդ եւ դանակով հարվածել:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում սպանվածի հայրը՝ Արսեն Ասատուրյանը, պատմեց, որ իր որդու սպանության պատճառը հասարակ մի հարցի շուրջ վիճաբանությունն է եղել, եւ իրենց մտքով անգամ չի անցել, թե այն կարող էր նման դաժան ավարտ ունենալ. «Միքայելն իր համադասարանցի ընկերուհիներից մի քանի հոգու հետ բաստկեբոլ խաղալուց է եղել, եւ նրա ընկերուհիներից մեկն ասել է, թե Միքո՛, մեզ էլ պաս տուր, տղաս էլ ասել է, թե հարմար չի, երբ հարմար տեղ լինի, անպայման պաս կտա:

Այս խասակցությանը խառնվել է Սոֆիա անունով մի աղջիկ, որն արաբ է եւ խաղի մեջ չի էլ եղել: Աղջիկը հայհոյանքով ասել է, թե ինչու եք լսում Միքայելին: Որդիս էլ ասել է, թե դու ինչ գործ ունես, մենք մեր խաղն ենք խաղում, դու մի խառնվի, եւ հայհոյանքի նման աղջկա ասած բառով էլ հակադարձել է` ասելով, թե դու ես:

Այս ամենից հետո Սոֆիան բոլորի ներկայությամբ ասել է, թե ես քո հաշիվները մաքրել կտամ, իսկ որդիս էլ պատասխանել է, թե դու իմ հաշիվները մաքրել տալ չես կարող»:
Ըստ մեր զրուցակցի՝ աշակերտների լեզվակռիվն այսքանով ավարտվել է, որից հետո համադասարանցիները քայլեր են արել Միքայելին եւ Սոֆիային հաշտեցնելու համար, իսկ Միքայելն էլ ընկերներին ասել է, թե խոսակցություն էր, անցավ, գնաց:

Սակայն, ինչպես հետագայում պարզվում է, Սոֆիան վիճաբանությունից հետո հանդարտված չի լինում, զանգահարում է երկու անձանց եւ նկարագրում է Միքայելի արտաքին տեսքը, որպեսզի ածանոթները տեսնելով տղային դպրոցից դուրս գալիս` «հաշիվները մաքրեն:

Մեր թանկ երկիրը պետք է այնքան լավ լիներ, որ մենք այս երկիր գայինք միայն հանգստանալու համար, այլ ոչ թե ուրիշի հողերը հարստացնելու համար: Միքայելի նման հազարավոր երեխաներ են կործանվում, սա էլ սպիտակ գենոցիդի նման մի բան է: Մեր երկիրը պետք է դզվի, որ բոլորը հետ վերադառնան, ոչ թե ուրիշի հողի վրա, ուրշին կյանք նվիրեն: Խնդրում եմ, զարթնե՛ք, հայե՛ր, մեղք են մեր ձագերը»:

Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս