ԲՀԿ-Ն ՉԻ ԶԳՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 26-ին Ազատության հրապարակում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, վերլուծելով երկրի ներքին քաղաքական իրավիճակը, կարծիք է հայտնել, թե լուրջ քաղաքական գործոն դառնալու հավակնություն ունեցող ԲՀԿ-ն պետք է կարողանա դիմանալ  իշխանական ճնշումներին ու չվախենալ: «Եթե այս ամենից հետո  ԲՀԿ-ն հնազանդություն հայտնի Սերժ Սարգսյանին, ապա դա կլինի նրա՝ որպես քաղաքական գործոնի վերջը»,-ասել է առաջին նախագահը:
Ի՞նչ կանի ԲՀԿ-ն: «Ժողովուրդ»-ի այս հարցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասաց, թե զերծ կմնա զանգվածային արտահայտություններին մեկնաբանություններ տալուց: Նշեց միայն, որ ԲՀԿ-ն իր որոշումներն անձամբ է կայացնում եւ ոչ մի քաղաքական ուժի կամ անհատի խորհրդի կարիքը չի զգում: «Մեր կուսակցության գործողությունները սկզբունքորեն ելնում են ժողովրդական ֆորումի արդյունքներից: Մեր պատվիրատուն հայաստանցին է, իսկ նա մեզնից  կյանքի որակական փոփոխություններ է ակնկալում»,-պարզաբանեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորը:




Լրահոս