
Ուկրաինայում սպանվել է ադրբեջանցի վարձկան դիպուկահար Ռամիլ Հուսեյնլին, ով մարտնչել է ԴԺՀ զինված խմբավորումների կազմում:
Ինչպես փոխանցում են ուկրաինական ԶԼՄ-ները, Հուսեյնլին սպանվել է «շրջափակված Նովոազովսկի մերձակայքում ուկրաինական պարտիզանների կողմից»:
Դեռևս հոկտեմբերի 13-ին Հուսեյնլին «բարևել» էր Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ կոչ անելով նրան հավաքել իրերն ու «բենդերների» մոտ գնալ:
Նշենք, որ ավելի վաղ ուկրաինացի զինվորները գերի էին վերցրել ևս մեկ ադրբեջանցու՝ Էլվին Սեիդովին, ով ևս մարտնչել է անջատողականների կողմից: