«Պահանջում ենք պատժել «Հարսնաքար»-ի միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնող խումբը տեղեկացնում է, որ Վահե Ավետյանի մահվան մեղավորներին պատժի ենթարկելու պահանջով հաջորդ ակցիան տեղի է ունենալու հուլիսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Ազգային Ժողովի մոտ: Այդ օրն ԱԺ դահլիճում են լինելու խորհրդարանական բոլոր խմբակցությունները՝ հանդիպելու համար ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյի հետ: Մասնակիցները պահանջելու են մանդատից զրկել Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո):
ՄԱՆԴԱՏԻՑ ԶՐԿԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ