«Հայե՛ր, ներեցե՛ք, եթե կարող եք…»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում դաժան սպանության ու դրան հաջորդած Ռուսաստանի իշխանությունների պահվածքի կապակցությամբ՝ ռուսական «Дождь»  հեռուստաալիքի խմբագիր Իլյա Կլիշինը սոցկայքերից մեկում գրառում է  կատարել.

«Ասացե՛ք, խնդրեմ, իսկ ինչո՞ւ է Ռուսաստանի՝ մեր երկրի համար այդքան դժվար ներողություն խնդրելը: Ընդհանուր առմամբ՝ ցանկացած առիթով: Դրանում ինչ-որ բանտային բան կա: Եթե անգամ դու հազար անգամ սխալ ես, գլխավորը, որ «չընկճեն»:

Չջղաձգվել, թուլությունը թույլ չտալ, չտատանվել: Ես չեմ խոսում զղջալու, ծնկի իջնելու, լացելու մասին: Ես խոսում եմ աչքերի մեջ նայելու ու «կներես» ասելու կարողության մասին: Կարծում եմ՝ դա արժանապատիվ ու քաջարի տղամարդու հատկանիշ է:

Ռուս զինվորականի կողմից Հայաստանում զանգվածային սպանության համար ո՛չ նախագահը, ո՛չ վարչապետը ներողություն չեն խնդրել հայ ժողովրդից: Չնայած արժեր, որ խնդրեին:  Մենք այնքան ենք սիրում հպարտանալ մեր ռուսական ոգով, մեզ հակադրում ենք անհոգի եվրոպացիներին:  Իսկ ո՞ւր է այն, որտե՞ղ է այն պետք լինելու: Մնում է միայն փոքրոգությունը:

Հայե՛ր, ներեցե՛ք, եթե կարող եք…»:




Լրահոս