«Դեպքը կատարվելուց անմիջապես հետո մենք այն դատապարտել ենք: Հարուցվել է քրեական գործ, որի ողջ ընթացքը մեր վերահսկողության տակ է: Մեզնից յուրաքանչյուրը կարող է այդպիսի վերաբերմունք ունենալ, սակայն մենք հանդուրժող ենք եւ պետք է օրենքները հարգենք` լինի հասարակ քաղաքացի, թե սպա: Լավ է, որ «Հարսնաքար»-ի ղեկավարությունը եւս այդ տեսակետին է,-անդրադառնալով «Հարսնաքար»-ի դեպքին՝ երեկ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` հավելելով,-ես հեռախոսազրույց եմ ունեցել Ռուբեն Հայրապետյանի հետ, եւ մենք փոխադարձաբար դատապարտել ենք այդ երեւույթը: Գտնում եմ, որ տվյալ պարագայում մենք չպետք է ավելորդ միջոցառումներ կազմակերպենք»:
ՆԵՄԵՑԱՍԻՐԱԲԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ