
Հաքերները կոտրել են ամերիկյան New York Post ամերիկյան թերթի ու United Press International տեղեկատվական գործակալության՝ Twitter միկրոբլոգում եղած էջերն ու մի քանի ապատեղեկատվություն տարածել. գրում է Washington Times-ը:
ԶԼՄ-ների տվյալներով՝ հաքերների հարձակումից հետո հրատարակչության էջում հաղորդագրություն է հայտնվել այն մասին, որ ՉԺՀ-ին պատկանող հականավային հրթիռներից մեկը խոցել է ամերիկյան USS George Washington գերծանր ատոմային ավիակիրը:
Մի քանի րոպե անց հաքերների հրապարակմանը հարյուրավոր մեկնաբանություններ են հետևել: Կատարվածից հետո գրեթե անմիջապես հրատարակչության խմբագիրներից մեկը հայտարարություն է կատարել, որ միկրոբլոգում իրենց էջը կոտրվել է: