«Մեր հասարակության ամենամեծ ցավը տարբեր վախերն են: Վախ, որ դու կհայտնվես դատարանում, եւ քո հանդեպ կլինի անարդար վճիռ: Վախ, որ ոստիկանը քեզ կծեծի, վախ, որ պետավտոտեսուչն ապօրինի ձեւով կխոչընդոտի քո երթեւեկությանը: Վախ, որ դու քո վերջին թոշակը չես ստանա, կամ այն չի հերիքի եւ այլն,-երեկ ասել է ՄԻՊ կարեն Անդրեասյանը՝ նշելով,-վախը պետք է ունենա իշխանավորը կաշառք վերցնելու պահին, վախը պետք է ունենա մկանոտ այն երիտասարդը, որ ծեծելով կարող է սպանել մեկ այլ երիտասարդի»: Կարեն Անդրեասյանի համոզմամբ՝ այդ վախն անհաղթահարելի է. մինչեւ չլինեն արդար դատաիրավական բարեփոխումներ, այն հաղթահարել չի լինի:
ՎԱԽԻ ՄԵՋ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ