
Նոր Զելանդիայում ավարտվել է «Մաստերս-250» կարգ ունեցող թենիսի մրցաշարը։
Եզրափակչում Իրժի Վեսելին 6։3, 6։2 հաշվով վստահ հաղթանակ է տոնել ֆրանսիացի Ադրիան Մանարինոյի նկատմամբ և անհատական մրցումներում իր կարիերայի առաջին տիտղոսն է նվաճել։
Եզրափակիչ մրցավեճը տևել է 1 ժամ 7 րոպե, որի ընթացքում 21-ամյա երիտասարդ թենիսիստը 11 «սեյվ» է կատարել։