
Armlur.am-ի տեղեկություններով՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հուղարկավորության ժամանակ հավաքված ժողովուրդը թույլ չի տվել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ուղարկված ծաղկեպսակը դրվի մյուս ծաղկեպսակների կողքին:
Ներկաներին զայրացրել է այն հանգամանքը, որ ՀՀ նախագահը հարկ չի համարել անձամբ ներկա գտնվել հուղարկավորությանը, այլ միայն ծաղկեպսակ է ուղարկել: Armlur.am-ին փոխանցեցին, որ միայն իրավապահների միջամտությունից հետո է հնարավոր եղել ծաղկեպսակը դնել եկեղեցու դիմաց, այն էլ` վնասված վիճակում:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների վեց անդամների հուղարկավորությանը ՀՀ ղեկավարության առաջին դեմքերից ներկա է եղել միայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բավարարվել էին միայն ծաղկեպսակ ուղարկելով: