Մարտունիում շմոլ գազի արտահոսքից մարդ է թունավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 16-ին, ժամը 04.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Մարտունի քաղաքի 4 բնակիչներ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, նրանք թունավորվել են Պռոշյան փողոցի 4 շենքի թիվ 11 բնակարանի խոհանոցում տեղադրված գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքից:

Կատարվում է քննություն:




Լրահոս