Կանանց մրցավազքում հաղթեցին Գյումրիի ներկայացուցիչները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծաղկաձորում շարունակվող դահուկավազքի Հայաստանի առաջնությունում խաղարկվեցին հերթական մեդալները:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության մամուլի ծառայությունը, տղամարդկանց 10 կմ դասական ոճում հաղթել է աշոցքցի Սերգեյ Միքայելյանը (ԲԿՄԱ): Երկրորդ տեղը գրավել է Արթուր Եղոյանը (Աշոցք), իսկ երրորդ՝ Միքայել Միքայելյանը (Աշոցք), որը Սերգեյ Միքայելյանի կրտսեր եղբայրն է:

Կանանց 5 կմ դասական ոճում առաջին տեղը գրավել է Աննա Մխիթարյանը (Գյումրի): Մրցանակային երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրել են նրա համաքաղաքացիներ Կատյա Գալստյանը եւ Լիլիթ Տոնոյանը:

Այսօր տեղի կունենա առաջնության վերջին մեկնարկը՝ թիմային սպրինտը:




Լրահոս