«ՀՀԿ-ն արգելելու, մարդկանց վրա ըմբոստանալու կուսակցություն չէ»:
Գալուստ Գրիգորիչը Հանրապետականի հնաբնակներից է համարվում, բայց մինչեւ հիմա չի ուզում համոզվել, որ իշխող կուսակցությունը երբեմն նաեւ բռունցքը սեղանին խփելու կարողություն պետք է ունենա: Այլապես ստիպված ենք նորից եզրակացնել, որ ոչ թե օլիգարխներն են ենթարկվում իրենց հարազատ կուսակցությանը, այլ ՀՀԿ-ն է հնազանդվում նրանց: Մի՞թե ամեն անգամ արժե «ներողամիտ» գտնվել ու ներել բռնարարքները: Համենայնդեպս, այն, ինչն արգելված է բոլոր տիպի օրենսգրքերով, պետք է արգելված լինի նաեւ ՀՀԿ-ականների համար: Իշխող կուսակցությունը ոչ թե ապօրինությունները հովանավորելու միավոր է, այլ քաղաքական: