ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գագիկ Ծառուկյանն ասես մատնոցների նման այս երեք նախագահներին խաղացնում է եւ չի ասում՝ շարիկն ում տակն է»:

Հմայակ Հովհաննիսյան «Առավոտ»

Եթե մինչ այս ԲՀԿ ղեկավարին հաջողվել է ՀՀ հին ու նոր նախագահներին ուզածի պես պտտեցնել, ուրեմն կեցցե: Իսկ ինչ վերաբերում է ակնարկված շարիկին, ապա այն դեռ կշարունակի պտտվել՝ ի հայտ գալով միայն նախագահի ընտրություններից առաջ: Բնականաբար, երեք՝ նախկին ու ներկա նախագահներն էլ չեն ընդունի, որ իրենք մատնոցներ են ու առավել եւս՝ Գագիկ Ծառուկյանի մատնոցախաղին են ենթարկվում: Այլ հարց է, որ այդ «մատնոցների» տակ իսկապես շատ բան կա. ժողովուրդը հաստատ կվկայի, որ ինչ կա, հենց այս եռյակի տակ է, որը հավանաբար ժամանակի ընթացքում կամաց-կամաց ջրի երես դուրս կգա:




Լրահոս