Թուրքիայի ոստիկանությունն «Իսլամական պետության» մասին թուրքերին անհանգստացնող հայտարարություն է կատարել՝ նշելով, որ ջիհադիստների հետ կապված շուրջ 3000 մարդ երկրի համար պոտենցիալ վտանգ է ներկայացնում:
Թուրքիայում ԻՊ-ին հարող շուրջ 3000 մարդ կա: Ոստիկանության սույն զեկույցում նշվում է, որ ջիհադիստների խմբերի «քնած բջիջների» հետագա գործողությունները կարող են անհանգստություն հարուցել. գրում է թուրքական Hürriyet-ը՝ հղում կատարելով ոստիկանությունում սեփական աղբյուրին:
Զեկույցում նշվում է, որ ոստիկանությունը պետք է չափազանց զգոն լինի Թուրքիայում զինյալների կապերը հայտնաբերելու համար:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր «Իսլամական պետությունում» 700-1000 թուրք զինյալների առկայության մասին: