«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը ցավակցում է հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի հետ կատարված աննախադեպ ոճրագործության կապակցությամբ:
Ոճրագործության հաջորդող օրերին հրապարակային ի ցույց դրվեց գործող վարչախմբի անկարողությունը սահմանադրությամբ իր քաղաքացիների իրավունքների պաշտպանության իրականացումը սեփական երկրում:
Սա նաև լրացուցիչ ահազանգ էր մեր հասարակության համար, աշխարհաքաղաքական լարված իրավիճակում հնարավոր ոչ ցանկալի զարգացումների դեպքում, թե ինչպիսի ողորմելի վիճակում կհայտնվի մեր երրորդ հանրապետությունը:
Միաժամանակ ոճրագործության հաջորդող զարգացումները կրկին անգամ ի ցույց դրեցին մեր իրավապահ համակարգի` հատկապես ոստիկանության, աննախադեպ մղումը` հախուռն միջոցառումների միջոցով խոշտանգել ու պատվազրկել ՀՀ քաղաքացիներին` նպատակ ունենալով շարունակել խորացնել վախի մթնոլորտը:
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը պահանջում է իշխանություններից բացահայտելու Գյումրիի ողբերգության շարժառիթը, մասնակիցների ամբողջ շրջանակը, որը իրականացվի հնարավորինս հրապարակային:
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդ