
Թրաֆիքինգը մարդկանց՝ ստրկական, սեռական, բռնի և չնչին վարձատրությամբ աշխատանքի տեսքով անօրինական շահագործումն է։
Այն ծանր, անդրսահմանային, կազմակերպված հանցագործություն է և նույնչափ շահութաբեր է, ինչ թմրամիջոցների և զենքի ապօրինի վաճառքը։
Ոստիկանությունն ուշադրության կենտրոնում է պահում այս հանցագործությունը՝ իր բոլոր դրսևորումներով: