2014-ին Ռուսաստանից կապիտալի արտահոսքն աճել է 2.5 անգամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014 թվականին Ռուսաստանից կապիտալի մաքուր արտահոսքը գերազանցել է բոլոր կանխատեսումներն ու Կենտրոնական բանկի տվյալներով՝ կազմել է 151,5 միլիարդ դոլար. գրում է BBC-ն:

Սա 2.5 անգամ ավելի շատ է 2013-ի արդյուքներից, երբ կապիտալի արտահոսքը կազմել է 61 միլիարդ դոլար և գրեթե 20 միլիարդ դոլարով ավելին է, քան 2008թ. ճգնաժամի ժամանակ էր, այդ ժամանակ կապիտալի արտահոսքը կազմել էր 133.6 միլիարդ դոլար:

2014-ի նոյեմբեր ամսին Կենտրոնական բանկը 128 միլիարդ դոլարի չափով կապիտալի արտահոսք է կանխատեսել: Նման կանխատեսում էր կատարել նաև երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Կապիտալի առավելագույն արտահոսք է գրանցվել 2014 թ. վերջին 3 ամիսներին մասնավոր սեկտորում կապիտալի արտահոսքը կազմել է 72.9 միլիարդ դոլար. սա 4.3 անգամ ավելի է, քան 2013 թ. միևնույն ժամանակում:




Լրահոս