ՈՂԲԱՄ ԶՔԵԶ…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 17-ին ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկված ՀՀ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը հունիսի 29-ին մահացավ:
Հայ հասարակությունը բուռն արձագանքեց այս փաստին, մարդկանց մի հոծ զանգված գնաց վերը նշված ռեստորանի մոտ ու մասնակցեց Վահեի հիշատակին կազմակերպված մոմավառությանը: Հավաքվածները կոչ էին անում փակել ռեստորանն ու զրկել Ռուբեն Հայրապետյանին պատգամավորի մանդատից: Այս ամենից զերծ չմնացին նաեւ որոշ հանրաճանաչ մարդիկ, ոմանք նաեւ իրենց կարծիքը գրեցին Facebook սոցիալական ցանցում:
Ներկայացնում ենք հեռուստահաղորդավարուհի Լուսինե Բադալյանի` Լուլուի գրառումը. «Օբյեկտը քանդելը ոչինչ չի փոխելու… երկիրն ա պետք հիմքից քանդել, նորից կառուցել` առանց հաստավզերի, առանց հղփացած օլիգարխների, առանց անգրագետ պատգամավորների, առանց տգետ ու տմարդի շեֆերի… եւ այլն… մեկ էլ մեր արյունն ա պետք մաքրել… արդեն հայի արյան հոտն օր օրի քչանում ա…. ողբամ ըզ քեզ Հայոց Աշխարհ….»:




Լրահոս