ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ Հայաստանում «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա» անունով հասարակական կազմակերպություն է գործում, որը, իմ կարծիքով, կասկածելի գործունեություն է ծավալում: Այդ կազմակերպությունը գրանցվա՞ծ է, թե՞ ոչ: Խնդրում եմ նաեւ ասել՝ հասարակական կազմակերպություններն ընդհանրապես ի՞նչ գործառույթներ ունեն:

Լեւոն Ղազարյան, 60 տարեկան, բժիշկ

ՊԱՏԱՍԽԱՆ. «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա» անունով հասարակական կազմակերպությունը գրանցված է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում: Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ գործակալության կայքում՝ https://www.e-register.am:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բնականաբար, նշված կամ այլ հասարակական կազմակերպությունների գործունեության օգտակարության կամ վնասակարության մասին պետական ռեգիստրից մեզ պատասխանել չէին կարող: Այսուհանդերձ,  հայտնի է, որ հարյուրներով հաշվվող նման կառույցները կա՛մ լիարժեք անգործության են մատնված, կա՛մ գրանտներ ստանալու հույսով այս ու այն միջազգային կառույցներին են դիմում: Ցավոք, շատ քիչ ՀԿ-ների գործունեությունը կարելի է լիարժեք համարել, թեեւ ցանկալի կլիներ, որ գեղեցիկ անուններ ու գնահատելի նպատակներ ունեցող այս կառույցներն իրականում նույնպես ծառայեին իրենց անվանն ու կոչմանը:




Լրահոս