ՀԱՐՑ. Ցանկանում եմ իմանալ, թե ինչպես է իրականացվում ավանդի փոխհատուցման տրամադրումը:
տնային տնտեսուհի
ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ութերորդ հավելվածի չորրորդ կետի՝ փոխհատուցման տրամադրումն իրականացվում է ըստ ստորեւ բերված սանդղակի.
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավանդների հարցը, քաղաքական շահարկումների ենթարկվելով, այդպես էլ չի լուծվում, սակայն մարդիկ իրենց հույսը չեն կորցնում, որ վերջապես գալու է այն օրը, երբ իրենց անհուսալիորեն կորած գումարները կվերադարձվեն: Ընթերցողների՝ մեր խմբագրությանն ուղղված հեռախոսազանգերի ճնշող մեծամասնությունը հենց նշված խնդրի հերթական պարզաբանման ակնկալիքով է լինում: Հաճախ էլ մարդիկ պարզապես նոր տեղեկություններ են ուզում ստանալ ավանդների տրամադրման կարգի վերաբերյալ, բայց փոխհատուցումը (եթե դա կարելի է այդպիսին համարել) ավելի քան դանդաղ է կատարում: