Մոսկվայում մահմեդականներն աննախադեպ բողոքի ակցիայի են պատրաստվում: Իսլամիստ ակտիվիստների մի խումբ հայց է ներկայացրել Մոսկվայի քաղաքապետարան հունվարի 25-ին Մոսկվայի Սախարովի պողոտայում՝ ընդդեմ Charlie Hebdo պարբերականի ծաղրանկարների 100 հազարանոց ցույց անցկացնելու պահանջով:
Ռուսաստանի մուֆթիների խորհուրդն աջակցել է այս նախաձեռնությանը: Իշխանությունները խոստանում են հայցին պատասխանել երկուշաբթի օրը:
Կազմակերպիչների շարքում է Կովկասի ժողովուրդների կոնգրեսի անդամ Աբակար Աբակարովն ու իսլամիստ իրավապաշտպան Ալի Չարինսկին. գրում է kommersant-ը:
Հավելենք, որ BBC -ն, հղում կատարելով Մոսկվայի կրոնական անվտանգության վարչությանը, հայտնում է, որ Մոսկվայի քաղաքապետարանը կմերժի մահմեդականների հայցը: Վերոնշյալ վարչության ղեկավար Ալեքսեյ Մայորովն ակցիան անվանել է սադրիչ: