Armenian text to speach

Հրապարակ. Նախագահականից Հովիկ Աբրահամյանին ասել էին` ստոպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ուրբաթ օրը Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընթացք էր տվել իրեն դիմած ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, “Ժառանգություն” խմբակցությունների նամակին, որով պահանջվում էր հանդիպում կազմակերպել “Հարսնաքարի” գործը վարող իրավապահների հետ: Աժ նախագահը, ըստ թերթի տեղեկությունների, նամակով տեղյակ էր պահել գլխավոր դատախազին` ընդդիմադիրների պահանջի մասին, փորձելով կազմակերպել այդ հանդիպումը, որտեղ գլխավոր դատախազը հանդես կգար հաղորդմամբ: Սակայն նախագահականից ասել էին` ստոպ, ,նման հանդիպում կազմակերպելու իրավական հիմք չկաե: Բանն այն է, որ 2000թ. ապրիլի 25-ին Ռոբերտ Քոչարյանը հրաման է ստորագրել, որով արգելվում է, որ նախաքննական փուլում գտնվող որևէ գործի առնչությամբ գլխավոր դատախազը, նրա տեղակալները հանդես գան հաղորդմամբ: Այդ որոշումը բխում էր Հոկտեմբերի 27-ից, մասնավորապես Գագիկ Ջհանգիրյանի` Աժ-ում սպասվող հաղորդման փաստից: Այդ իսկ պատճառով շատերի մոտ տարակուսանք է առաջացրել այն, որ եթե Հովիկ Աբրահամյանը կարող էր դա մոռացած լինել, ապա ընդդիմադիր, ժամանակին 27-ի գործը վարած Ջհանգիրյանը, ինչպես նաև Վարդան Օսկանյանն ինչպե՞ս կարող էին չհիշել այդ հրամանը




Լրահոս