Լիտվայի իշխանությունները վախենում են Ռուսաստանի ներխուժումից: Այս բալթյան երկրի պաշտպանության նախարարությունն իր երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել, թե ինչպես պետք է վարվեն այլ պետության ներխուժման դեպքում. հայտնում է գերմանական Der Spiegel-ը:
Նախևառաջ՝ փաստաթղթի հեղինակները խորհուրդ են տալիս լիտվացիներին հանգստություն պահպանել, խուճապի չմատնվել ու չկորցնել դատողությունը:
«Ձեր պատուհանի տակ կրակոցները դեռևս աշխարհի վերջը չեն»,- ասվում է գրքույկում, որը երկրի գրադարաններում ու ռազմական հաստատություններում կլինի արդեն հաջորդ շաբաթից: Այնուհետև քաղաքացիներին խորհուրդ է տրվում դիմադրել ներխուժմանը՝ փորձելով Twitter-ի ու Facebook-ի միջոցով կիբերհարձակումներ կազմակերպել ընդդեմ թշնամու, ցույցեր ու գործադուլներ անցկացնել, «վատագույն դեպքում ավելի վատ աշխատել, քան սովորաբար». գրում է հրատարակչությունը:
Հոդվածում ասվում է, որ Լիտվա ներխուժման վախը սկսել է աճել Ուկրաինայում հակամարտության հենց սկզից ու Ռուսաստանի կողմից Ղրիմն անեքսիայի ենթարկելուց հետո: